News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում ՖԱՐԿ-ի (Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր՝ Ազգի բանակ) խռովարարները կձեւավորեն քաղաքական կուսակցություն։ Դա կդառնա կարեւոր քայլ՝ նախկին պարտիզաններին քաղաքացիական կյանքի վերաինտեգրելու ուղու վրա՝ այն պատմական խաղաղության համաձայնագրի շրջանակում, որը վերջ է տվել 50-ամյա հակամարտությանը , փոխանցում է AFP-ն։

ՖԱՐԿ-ի հրամանատար Կառլոս Անտոնիո Լոզադոն հայտնել է, որ կուսակցության ստեղծման մասին կհայտարարվի սեպտեմբերի 1-ին, Բոգոտայում՝ Բոլիվարի հրապարակում։

ՖԱՐԿ-ը Կոլումբիայի ամենախոշոր ու ամենահին խռովարարական խմբավորումն է։ Դրա վերածումը կուսակցության ամբողջովին վերջ կտա 50-ամյա հակամարտությունը, որի հետեւանքով 260 000 մարդ է զոհվել։

Լոզադան, որի իսկական անունը Ջուլիան Գալլո է, հայտնել է , որ ՖԱՐԿ-ը աշխատում է «մեծ քաղաքական- մշակութային ակտի» մանրամասների վրա։ «Մենք հասել ենք խաղաղության՝ քաղաքականության մասնակցելու համար»,- ասել է ՖԱՐԿ-ի գլխավոր բանակցող Իվան Մարկեսը։

ՖԱՐԿԻ-ի քաղաքական կուսակցության անվանումն ու քաղաքական ծրագիրը կորոշվեն օգոստոսի վերջին՝ համագումարի ժամանակ։

Անցած ամիս խմբավորման 7 000 անդամները ՝ խաղաղության համաձայնագրի համաձայն, հանձնել են իրենց զենքերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ