Bonhams աճուրդում ծրագրում են 15-19 միլիոն դոլարով վաճառել McLaren F1 սուպերքարը։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով այդ կուպեն դառնալու է ամենաթանկարժեք ժամանակակից սերիական ավտոմեքենան, որը երբեւէ վաճառվել է աճուրդում, հայտնում է Motor-ը։
F1 մոդելի այդ նմուշը 1995-ին է թողարկվել ։ Սուպերքարը արծաթագույն է, ունի սեւ- մոխրագույն ներքին հարդարանք։ Վազքը կազմում է գրեթե 15․5 կմ։
«Մակլարենի» ներկա սեփականատերը այն գնել է 1996-ին՝ Ուոքինգի գործարան իր այցելության ժամանակ։
Նա միանգամից իր նոր մեքենայով մեկնել էր շրջագայության Եվրոպայում։