News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Ավստրալիային կոչ է արել դադարեցնել առանց վիզայի երկիր ժամանող փախստականներին չընդունելու ու նրանց հարակից կղզիներում անընդունելի պայմաններում  պահելու «արատավոր պրակտիկան»։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության տվյալներով, մոտ երկու հազար ապաստան փնտրողների Ավստրալիայի իշխանությունները պահում են երկրի հարակից կղզիներում՝ «անընդունելի պայմաններում»։

Վարչության աշխատակիցները օգնել են այդ միգրանտներից մի քանիսին ԱՄՆ տեղափոխվել՝ ԱՄՆ-ի ու Ավստրալիայի միջեւ երկկողմանի համաձայնագրի համաձայն։ Ենթադրվում էր, որ Ավստրալիան կընդունի նրանց, ովքեր այդ երկրում մոտ ազգականներ ունեն։ Սակայն վերջերս իշխանությունները անգամ նման փախստականների մուտքն են արգելել։

«Ավստրալիայի քաղաքականությունը, որը պահանջում է փախստականների գրանցում երկրի սահմաններից դուրս՝ Պապուա Նոր Գվինեայում ու Նաուրուում, շարունակում է տառապանքներ պատճառել այդ մարդկանց, մինչդեռ դրանից կարելի էր խուսափել,- նշել է Գրանդին,- արդեն չորս տարի է երկու հազար մարդ խղճուկ գոյատեւում է անընդունելի պայմաններում»։ Գրանդիի խոսքով նման միգրացիոն քաղաքականությունը մարդկանց պատճառում է ոչ միայն ֆիզիկական , այլեւ հոգեկան տառապանքներ, բաժանելով նույն ընտանիքի անդամներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ