News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


 Թաիլանդում բրիտանացի զույգին կալանավորել են հրապարակավ սեքսով զբաղվելու համար։ Metro-ն գրում է, որ Պատայա կղզում հարբած բրիտանացի զբոսաշրջիկները որոշել են սեքսով զբաղվել հենց մարդկանց աչքի առաջ։

Զույգին ամենեւին չի կաշկանդել, որ նրանց նայում էին թե տեղի բնակիչները, թե օտարերկրացիները։ Ի վերջո, նրանց սեքսը ընդհատել են ոստիկանները։ Նրանք ստիպել են զույգին դուրս գալ ջրից, հագնվել ու տարել են ոստիկանական բաժանմունք։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 23 դոլարով՝ անվայել վարքագծի համար։ Այն բանից հետո, երբ բրիտանացիները ներողություն են խնդրել ու սթափվել, նրանց ազատ են արձակել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ