News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս տարվա սեպտեմբերի 20-ին YouTube ալիքի «Վիդեոխմբագիր» ու սլայդ շոուի ստեղծման ֆունկցիան կդադարեն աշխատել, գրում է ՌԳ-ն։

 YouTube վիդեոխմբագիրը թույլ է տալիս տեսահոլովակներ ու պատկերներ ստեղծել, տեսահոլովակներ խմբագրել, զանազան էֆեկտներ հավելել ու երաժշտություն տեղադրել։  

Օգտատերերին, որոնք ստեղծում են տեսահոլովակ վիդեոխմբագրի ֆունկցիայի օգնությամբ, խորհուրդ են տալիս մինչեւ սեպտեմբերի 20-ը ավարտել ու հրապարակել ընթացիկ նախագծերը, հակառակ դեպքում դրանք կկորեն։ Նրանք, ովքեր կցանկանան օգտագործել իրենց տեսահոլովակների նյութը նոր տեսահոլովակների մեջ, կկարողանան ներբեռնել դրանք YouTube կայքից։

Վիդեոխմբագրի փոխարեն օգտատերերին խորհուրդ են տալիս խմբագրել տեսահոլովակները վիդեո մենեջերով  կամ կողմնակի ծառայության միջոցով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ