News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը։

Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004–2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետեւ որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետեւ վերադարձել է հայրական օջախ եւ 2006-ից առայսօր «Գազպրոմում» հաշվապահի տեղակալն է։

Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ եւ մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությանը գումարներ վճարած եւ իրենց բնակարանները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում։ Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձեւով լուծվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ