News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմաքաղաքական կառավարությունը որոշել է երուսաղեմյան Տաճարի լեռան մուտքերի մոտից մետաղորսիչները հանել, որոնք տեղական արաբամուսուլմանական համայնքի զանգվածային բողոքներ էին հրահրել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից:

Պարբերականի տեղեկություններով՝ մետաղորսիչների շրջանակները կփոխարինեն տեսախցիկներով, որոնք արդեն մոնտաժվել են իսլամի՝ նշանակությամբ երրորդ սրբավայրի վրա, որտեղ  հնագույն հրեական տաճարների ավերակների վրա վեր են խոյացել Ալ Աքսա եւ Քուբաթ աս Սահրա մզկիթները:

«Ռազմաքաղաքական կառավարությունը ուժային բոլոր կառույցներին հրահանգել է անվտանգության միջոցառումներ ներդնել՝ հիմնված մետաղորսիչների փոխարեն առաջավոր տեխնոլոգիաների, «խելացի» ստուգումների, ինչպես նաեւ այլ միջոցների վրա, որպեսզի ապահովվի այցելուների եւ Հին քաղաքում ու Տաճարի լեռան մոտ աղոթողների անվտանգությունը»,- նշված է Իսրայելի առանցքային նախարարների համաժողովի հերթական նիստի արդյունքներով տարածած հաղորդագրության մեջ:

«Մինչեւ այս ծրագրի իրականացումը Իսրայելի ոստիկանությունը իր ստորաբաժանումները կուժեղացնի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ կատարելու համար, որպեսզի ապահովի Լեռ այցելողների անվտանգությունը»,- նշված է փաստաթղթում:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ խցիկները կարողանում են տարբերակել անձը, բացահայտել կասկածելի պահվածքը, այդ թվում՝ զենք եւ պայթուցիկ փոխադրելու փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ