News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձեւաթուղթը կտրվի միայն անգլերենով:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի նյութական եւ ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել եւ հայալեզու ձեւաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար:

Տպել
Ամենաշատ