News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում հուլիսի 19-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանին տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ  Արթուր Զախարյանի վիճակն արդեն բավարար է, նա ապաքինվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկը հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական ծառայությունից հայտնել էին հետեւյալը. «Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ