News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւս 37 գյուղեր ստացել են բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ եւ նրանց բնակիչները կկարողանան օգտվել նպաստներից, հաղորդում է  jnews.ge-ը: 

Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ բարձրլեռնային գյուղերի համար նպաստների ներդրումը կօգնի վերադարձնել բնակիչներին այդ շրջաններ:

Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին իրականացնում է Վրաստանի բարձրլեռնային շրջանների աջակցության ծրագիր: 2015 թ.-ին ընդունվել է հատուկ օրենք, որի համաձայն, ֆիզիկական անձինք ազատվում են եկամտահարկի եւ գույքահարկի վճարումից, իսկ ձեռնարկատերերը ազատվում են եկամտային հարկից եւ գույքահարկից:

«Կարեւոր է, որ, ըստ «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի 37 գյուղեր ավելացան բարձրադիր բնակավայրերի ցանկում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները, բժիշկները, թոշակառուները եւ սոցիալապես անապահովները կստանան լրացուցիչ նպաստներ, ինչպես նաեւ նպաստներ կստանան ընկերությունները եւ կազատվեն մի շարք հարկերից» ,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ:

Ըստ օրենքի, այն ընտանիքները, ովքեր ապրում են Վրաստանի բարձրլեռնային շրջաններում կստանան ամսական 100 լարի (42 դոլար) մեկ տարվա ընթացքում, պետության կողմից, առաջնեկի եւ երկրորդ երեխայի համար:

Այսօրվա դրությամբ 3,7 հազար բնակավայրերից, բարձրլեռնայինի կարգավիճակ ունեն կեսից ավելին:

Բարձրլեռնային համարվում է այն բնակավայրը, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ եւ ավելի բարձր բարձրության վրա: Բացառիկ դեպքերում, ռելիեֆի, բնական եւ ժողովրդագրական պայմանների հիման վրա, այս կարգավիճակը կկարողանան ձեռք բերել ծովի մակարդակից 800 մետրից ստորեւ գտնվող բնակավայրերը:

Բարձրլեռնային շրջանների բնակիչներ, ճանաչվել են նրանք, ովքեր մշտապես, ոչ պակաս, քան տարվա մեջ ինը ամիսն անընդմեջ ապրում են միեւնույն վայրում եւ ունեն տեղում համապատասխան գրանցում:

Գյուղերը, որոնք ստացել են բարձրլեռնայինի կարգավիճակ Սամցխե-Ջավախք շրջանից չեն: Աղբյուրը հարկ է համարել նշել, որ Ջավախքը լիովին ընկնում է բարձրլեռնային կարգավիճակի տակ, սակայն մոտ 40 գյուղեր Սամցխե-Ջավախք տարածաշրջանից մնում են առանց կարգավիճակի եւ չեն օգտվում նպաստներից:

Տպել
Ամենաշատ