Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր` հուլիսի 25-ին, շարունակվեց ամբաստանյալներից Անի Բաբելյանի հարցաքննությունը:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Անի Բաբելյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել: Ամբաստանյալը պատասխանեց ընդամենը մեկ հարցի, թե որ թվականին է ընդունվել աշխատանքի: Նշենք, որ նախորդ դատական նիստում Անի Բաբելյանը հարցաքննության ժամանակ վստացել էր եւ նիստը հետաձգվել էր: Այդ ժամանակ եւս ամբաստանյալը հայտարարել էր, որ որեւէ հարցի չի պատասխանելու:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել էր 2015թ. հուլիսին: Նրա եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: