News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի» հուշադրամը:

Դրամահավաքների հավաքածուն կհամալրվի հուշադրամով, որը թողարկվել է ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա տարեդարձի առիթով

Ինչպես հաղորդվում է բանկի կայքում, մետաղադրամը թողարկվել է «Ուկրաինայի ականավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ է մտցվել 35,000 օրինակ տպաքանակով:

«Մեծ նկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամի եւ նամականիշի թողարկումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում Իվան Այվազովսկու ավանդի պետական ճանաչման ակնհայտ վկայությունն է եւ ընդգծված արտահայտում է հայկական ու ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,-AnalitikaUA.net-ում նշել է ուկրաինացի տեսաբան, պատմաբան, Ուկրաինայի զինանիշագիտության միության անդամ Մաքսիմ Ցարենկոն:

Արդեն հաղորդվել է, որ երկրի շրջաններում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Նիկոլաեւում ցուցահանդեսների շարքով, որտեղ մի քանի միջոցառումներ են անցկացվել ի պատիվ հայտնի ծովանկարչի:

Հայտնի նկարչի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել նաեւ Կիեւի պատկերասրահի Ազգային թանգարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ