News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ Հայաստանը տնտեսապես ամուր երկիր դառնա` ոչ ոք չի համարձակվի առաջարկել վարորդական իրավունքը փոխարինել Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու հետ: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

«Պետք է տնտեսապես հարուստ լինենք, ամուր, որպեսզի մեզ նման պայմաններ չթելադրեն` վարորդական իրավունքները փոխարինել ռուսերենի` որպես երկրորդ պետական կամ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հետ»,-ասաց նա:

Լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանն էլ նշեց, որ ռուս որոշ պաշտոնյաներ արդեն երկար ժամանակ են նման առաջարկությամբ հանդես գալիս` անընդհատ հիշեցնելով, որ ռուսերենը Հայաստանում պետք է որպես երկրորդ  պետական կամ պաշտոնական լեզու ճանաչվի:

«Ռուսաստանի պետական այրերը հեռվից հիշեցնում են, որ ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու դառնա: երբ Ռուսաստանի պաշտոնյայի կողմից նման բան է հնչում, արդեն մտահոգիչ է, քանի որ Հայաստանում չի կարող ռուսերենը երկրորդ պետական կամ պաշտոնական լեզու ընդունվի: Նախ պետք է հանրաքվե լինի եւ դրա արդյունքում որոշվի` ռուսերենը կարող է պաշտոնական լեզու լինել, թե ոչ: Կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, որ դրան կասի` ոչ»,-ասաց նա:

Լեզվաբանի խոսքով, ռուսներն այսօր մտահոգված են, որովհետեւ օրեցօր պակասում է ռուսաց լեզվով խոսողների թիվը:

«Նրանց մտահոգություն այն է, որ այսօր 250 հազար մարդ է հաղորդակցվում ռուսերենով, աշխարհում նվազել է ռուսաց լեզվով խոսողների թիվը: Մեզ մոտ էլ նոր սերունդը չի խոսում ռուսերենով, այդ հարցը կարելի է լուծել այլ ճանապարհով, թող դպրոցներում, բուհերում խորությամբ ուսումնասիրեն լեզուն, ոչ թե ռուսերենը պաշտոնական լեզու ճանաչեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ