Ղրղզստանի գյուղերից մեկում հարսանիքի ժամանակ սկսված ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել, իրավապահները 30 հյուրի են ձերբակալել: Այս մասին հաղորդում է Sputnik Ղրղզստանը:
Հարսանիքի հյուրերից են եղել հարեւան գյուղից մի քանի երիտասարդներ: Անհայտ պատճառով նրանց տեղի երիտասարդության հետ վիճաբանել են, որին ծեծկռտուք է հետեւել:
Արդյունքում հրաձգություն է սկսվել, մեկ մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը 24-29 տարեկան 30 մարդու է ձերբակալել: Քրեական գործ է հարուցվել: