News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, ճանապարհի երթեւեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեքենայի վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է 1991թ. ծնված երիտասարդ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ