News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը միջանցքներից սկսած՝ նկուղային հարկերում պատժախցերից վերջացրած վտանգավոր է մարդկանց առողջության եւ կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով օրերս «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել Գեւորգ Սաֆարյանին:

«Այդ հիմնարկում կոյուղի գոյություն չունի: Կեղտաջրերը հոսում են հիմնարկի նկուղ ու հավաքվում շենքի տակ: Բոլորը խոսում են միայն բանտախցերում պահվող դատապարտյալների կյանքի ու առողջության անվտանգության մասին, բայց ոչ պակաս կարեւոր է նաեւ այդ հիմնարկում ծառայություն իրականցնող անձնակազմի առողջությունը եւ աշխատանքային պայամանների հարցը: Տեսա թե ինչպես են հսկիչները ժամերով գտնվում չօդափոխվող, գարշահոտ սենյակներում, միջանցքներում ու իրականացնում ծառայություն: Այդ հիմնարկը նաեւ նրանց համար է պատժախուց»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Գորգիսանն ու Լենա Նազարյանը նախօրեին հանդիպել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի խնդրի հետ կապված, որի արդյունքում նախարարը խոստացել էր լուծում տալ խնդրին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ