News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ  մեղադրվող Կարեն Կունգուրցեւը, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, դադարեցել է հուլիսի 21-ից սկսած հացադուլը: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանից: Նա նշեց, որ Կարեն Կունգուրցեւին տեսակցել է երեկ, նա հայտարարություն է փոխանցել, որում իր ազատազրկման համար մեղադրում է Վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին, Մհեր Արղամանյանին եւ Մխիթար Պապոյանին:

«Իմ ապօրինի ազատազրկման մեղավորները Վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Մհեր Արղամանյանը եւ Մխիթար Պապոյանն են: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաեւ իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ, որ չունեմ հովանավոր եւ կաշառքի փող»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավճռով նա 7 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ