15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցեւի շահերի պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է նաեւ ՄԻԵԴ, քանի որ իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ անարդարացի դատավճիռ է կայացվել:
Կարեն Կունգուրցեւը կալանավայրից հայտարարություն էր տարածել եւ իր 7 տարվա ազատազրկման համար մեղադրել Վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին, Մհեր Արղամանյանին եւ Մխիթար Պապոյանին:
§Իմ ապօրինի ազատազրկման մեղավորները Վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Մհեր Արղամանյանը եւ Մխիթար Պապոյանն են: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաեւ իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ, որ չունեմ հովանավոր եւ կաշառքի փող¦:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավճռով նա 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: