News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին, ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին:

«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան մասին:

Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաստանի ռադիոյի կայացման եւ զարգացման գործում`արժանիորեն մեծ ժողովրդականություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի եւ սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող եւ հաղորդավար Վերա Հակոբյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երեւանի Այգեձոր 3 հասցեում:

Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ