News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին. Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն եւ ջերմակայուն ներկերով:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հրապարակում զբոսնող երեւանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչեւ աշուն կզարդարի Ազատության հրապարակը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախկինում եւս ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Շարլ Ազնավուրի հրապարակում ստեղծվել էին եռաչափ տարբեր պատկերներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել եւ դարձել էին լուսանկարվելու յուրօրինակ հարթակ:

Տպել
Ամենաշատ