News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը ղարաբաղյան օրենսդրության խախտում չէ: Այս մասին հուլիսի 25-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք ուղղված էին երկրի քաղաքական կարգի փոփոխությանը եւ նախատեսում էին նախագահական կառավարումից խորհրդարանականին անցում, նման կարգի բարեփոխում անցկացնելու անհրաժեշտության հարց ծագեց նաեւ Լեռնային Ղարաբաղում: «Նախապես քաղաքական բոլոր ուժերը՝ թե՛ ԼՂՀ խորհրդարանում ներկայացված, թե՛ արտախորհրդարանական, կողմ էին, որ ԼՂՀ-ում ընդունվի պետական կառավարման այն մոդելը, որն այդ պահին գոյություն ուներ Հայաստանում»,- հիշեցրեց Իսագուլյանը՝ հավելելով, որ 2016 թվականի ապրիլին շփման գծում լարվածությունը ստիպեց այս ծրագրերը վերանայել:

Նրա խոսքով՝  ապրիլյան լարվածությունից հետո Ղարաբաղում որոշակի եզրակացություններ կատարեցին եւ այն կարծիքին հանգեցին, որ պետք է ուժեղացնել նախագահական իշխանությունը: «Արդյունքում սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ժամանակ հաշվի առան ժողովրդավարության ոլորտում այն բոլոր ձեռքբերումները, որոնք Լեռնային Ղարաբաղում առկա են»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Փորձագետի կարծիքով՝ ԼՂՀ-ում միայն ուժեղ նախագահական իշխանությունը կկարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Ղարաբաղի առջեւ, պահպանել ունեցած ձեռքբերումները եւ արդյունավետորեն արձագանքել արտակարգ իրավիճակների դեպքում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը անցումային շրջանի համար (մինչեւ 2020 թվականը) նախագահ է ընտրել երկրի գործող նախագահ Բակո Սահակյանին: Դրանից հետո կանցկացվեն համաժողովրդական ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ