News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն Իսրայելից ավելի շատ տեխնիկա եւ սպառազինություն է գնում, քան Ռուսաստանից: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանն ավելի շատ իսրայելական արտադրության սպառազինություն էր կիրառում, քան ռուսական արտադրության: Փորձագետը, միաժամանակ, նշեց, որ հայկական կողմն Իսրայելին պահանջներ ներկայացնելու որեւէ հիմք չունի:

«Մենք, ինչ է, կարող ենք ասել, թե ինչո՞ւ է Ադրբեջանը զենք վաճառում Ադրբեջանին: Ո՛չ, բնականաբար չենք կարող: Մենք կարող ենք Իսրայելից գնել նույն անօդաչուները, որոնք նա վաճառում է Ադրբեջանին, բայց ավելի բարձր գնով: Մենք Իսրայելին չենք կարող որեւէ պահանջ ներկայացնել»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է նույնպիսի տեխնիկա գնել այլ երկրներից, օրինակ՝ Թուրքիայից կամ Պակիստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ