News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջիկներն ավելի հաճախ են Հայաստան ժամանում՝ տոլմայի եւ խորովածի փառատոններին մասնակցելու համար: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Նրա հավաստմամբ՝ բազմաթիվ են ինչպես արտերկրից ժամանած, այնպես էլ տեղացի զբոսաշրջիկները: «Մեզ համար միատեսակ կարեւոր են երկուսն էլ, եւ այն, որ փառատոններն անցկացվում են մարզերում: Նման տոնական օրերին աշխուժանում են ոչ միայն կոնկրետ քաղաքը կամ գյուղը, այլ ամբողջ շրջանը»,- հավելեց պաշտոնյան:

Գինու, խորովածի, տոլմայի, գաթայի եւ այլ փառատոններն ավելի հաճախ են ներառվում տուրփաթեթներում (գինու փառատոնը կազմակերպվում է հոկտեմբերին Արենիում, տոլմայինը՝ մայիսի վերջին, խորովածինը՝ օգոստոսին Ախթալայում): «Բազմաթիվ զբոսաշրջիկներ նաեւ առանձին են գալիս, ինչը, իհարկե, ուրախացնում է մեզ»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ