News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հարվարդի համալսարանի Վիսի ինստիտուտի ինժեներների խումբը ծալվող ռոբոտներ է մշակել, որոնք գործարկվում են արտաքին մագնիսական դաշտի միջոցով, հայտնում է Science Robotics ամսագիրը:

Ինչպես նշում է N+1-ը, նախկինում ներկայացվածներից այս օրիգամ ռոբոտների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանց մասերը հնարավոր է կառավարել առանձին՝ որոշակի բնութագրերով մագնիսական դաշտի միջոցով: Ռոբոտների ծալվածքներում մանրակերտ էլեկտրական սխեմաներ եւ զսպանակներ են ամրացված՝ ձեւի հիշողության համաձուլվածքով: Սովորական վիճակում, երբ թերթն ուղղված է, այս զսպանակները ձգված են, բայց տաքացնելիս դրանք կարճանում են մկանների նման եւ կառուցվածքին ստիպում ծալվել:

Տաքացման աղբյուր է համարվում արտաքին մագնիսական դաշտը, որը հոսանք է ստեղծում «մկանների» էլեկտրական շղթաներում: Ըստ որում՝ յուրաքանչյուր տարր, որը պատասխանատու է կոնկրետ ծալվածքի համար, գործարկվում է որոշակի հաճախականությամբ փոփոխական մագնիսական դաշտի միջոցով:

Այս տեխնոլոգիայի ցուցադրման համար հետազոտողները ռոբոտի 3 նախատիպ են ստեղծել: Առաջինը եռանկյունի էր, որի յուրաքանչյուր նիստին եւս մեկ եռանկյունի կար: Երկրորդ նախատիպը մանիպուլյատոր էր հիշեցնում, իսկ երրորդ նախատիպը շշի մեջ առագաստով կառավարվող նավի մանրակերտն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ