News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպառազինության ավելի քան կեսը, որը վաճառվում է ստվերային համացանցում, ԱՄՆ-ից է մատակարարվում, վկայում են Մանչեսթերի համալսարանի եւ RAND Europe կենտրոնի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ստվերային համացանցային շուկայում վաճառվող ամբողջ հրազենի 60 տոկոսը ԱՄՆ-ից է մատակարարվում: Եվս 25 տոկոսը բաժին է ընկնում եվրոպական երկրներին, չի հաջողվել պարզել մնացած հրազենի ծագումը:

Հաշվետվությունում նշվում է, որ ստվերային համացանցում վաճառվող սպառազինությունը հազիվ թե օգտագործվի լիամասշտաբ զինված հակամարտություններում կամ մատակարարվի ահաբեկչական խմբավորումներին: Այդուհանդերձ, այս հարթակները հասանելի են միայնակ ահաբեկիչներին, որոնք ինքնուրույն կամ փոքր խմբերով են գործում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են համացանցային 12 հարթակներ, որոնցում հրազեն եւ պայթուցիկ են վաճառում, ինչպես նաեւ տնային պայմաններում դրանք պատրաստելու հրահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ