News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում բազմականությունը օրենքով թույլատրելու գաղափարին աջակցել է քաղաքացիների ավելի քան 20 տոկոսը, երեքշաբթի փոխանցել է «Sputnik Ղրղզստանը»՝ վկայակոչելով հարցման արդյունքները, որն ացկացրել է «Կոալիցիա հանուն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը:

Գործակալության  տեղեկություններով՝ ՀԿ-ն հարցումն անցկացրել է Բիշքեկում, Օշում եւ երկրի 7 մարզերում 18 տարեկանից մեծ 738 մարդու շրջանում: Հարցումն անցկացվել է հուլիսի 5-ից 12-ը: Հարցաշարում 9 հարց է եղել ժողովրդագրության եւ 11 հարց բազմակնության վերաբերյալ:

«Կրոնական գործիչների գաղափարին՝ Ղրղզստանում բազմակնությունը օրենքով թույլ տալու մասին աջակցել է քաղաքացիների 21,7 տոկոսը: Այսպիսին են հարցման արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս գաղափարին դեմ է հարցվածքների 67,5 տոկոսը:

Կազմակերպությունը ուշադրություն է դարձրել, որ որոշ պատասխանողներ աջակցել են մի քանի ամուսին ունենալու գաղափարին: ՀԿ-ի տվյալներով՝ բազմամուսնությանն աջակցող տղամարդիկ ավելի մեծաթիվ են, քան կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ