News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը: Ուստի մեր ծրագիրը որոշեց աջակցել Սեւան ստարտափ սամիթին, քանի որ այստեղ ձեւավորում են ապագայի ՓՄՁ-ները: Այս մասին նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի ղեկավար Էվա Նեհերը:

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կարգապահությունը՝ ամենակարեւոր պահանջներից մեկը: Երկրորդ անգամ անկարգապահ լինելու համար անվանական կրծքանշանը դակելուց հետո մասնակիցը կհեռացվի ճամբարից: Արգելվում է ոգելից խմիչքը, բոլորն առավոտյան 8-ից պետք է արթուն լինեն եւ պատրաստ՝ պայքարելու խմբային մրցումներում հաղթելու համար: «Սեւան ստարտափ սամիթ» 2017թ. հավաքի կանոնները հատարարելուց հետո 6-օրյա ճամբարը հայտարարվեց բացված:

92 թիմ 20 ջոկատի կազմում մարզական մրցույթներից բացի պայքարելու է նաեւ իրենց ստարտափները զարգացնելու եւ հաջողելու համար անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու համար:  Մրցանակներ, դրամաշնորհներ, ներդրումներ, որոնք կարող են նպաստել երիտասարդների բիզնես գաղափարները կյանքի կոչելուն:

Բիզնես մրցումներն ընդգրկելու են զբոսաշրջության, սննդի, գյուղատնտեսության, գիտական ոլորտները: Յուրաքանչյուրում թիմերի եւ ջոկատների բաժանված ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, իսկ ժյուրին ընտրելու է լավագույններին, որոնք էլ հնարավորություն կունենան ֆինանսավորում  ստանալ: Գլխավոր մրցանակը 8000 ԱՄՆ դոլար արժեքով գրան պրին է: 10 երկիր ներկայացնող ավելի քան 1000 մասնակիցներն այս տարի հնարավորություն կունենան ներգրավել մինչեւ 200,000 դոլարի ներդրում:

Սեւան ստարտափ սամիթի կազմակերպիչ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը հիացմունք հայտնեց երիտասարդների կազմակերպվածության վերաբերյալ: «Այստեղ այսօրվանից մենք փորձելու ենք հիմք դնել նոր ձեռնարկությունների, որոնք էլ իրենց նպաստը կբերեն մեր երկրի զարգացմանը»,- ասաց նա:

Միջոցառման համակազմակերպիչ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գեւորգյանը նշեց, որ տարեց տարի միջոցառման մասնակիցների քանակը, ծավալը ավելանում եւ փոխվում է: «Հենց այս տիպի միջոցառումների շնորհիվ է, որ պետք է նաեւ փոխվի ՓՄՁ ոլորտի բովանդակությունը՝ այնտեղ բերելով նորարարական շունչ»,- ասաց նա: Գեւորգյանը վստահեցրեց՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջոցառումից հետո էլ պահպանելու է կապը մասնակից սկսնակների հետ, մշտապես գնահատելու է նրանց կարիքները, իր գործիքներով աջակցելու է նրանց, օգնելու է սկնակներին  նոր կապեր ստեղծել եւ միջազգային ասպարեզ դուրս գալ:

Սեւան ստարտափ սամիթի մյուս կազմակերպիչ՝ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ նախագահ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ անցած անգամ մասնակցել է որպես դասախոս եւ որոշել այսուհետեւ աջակցել միջոցառման կազմակերպմանը: «Ես այնքան էի ոգեւորվել մասնակիցներով եւ նրանց գաղափարներով, որ որոշեցի կազմակերպման մեջ նույնպես ներդրում ունենալ: Համոզված եմ, որ այ միջոցառումը դառնալու է ավանդական եւ գնալով՝ ավելի մեծ շրջանակ է ընդգրկելու»,- վստահություն հայտնեց Պողոսյանը:

Միջոցառմանը ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն է տրամադրել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց. «Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը: Ուստի մեր ծրագիրը որոշեց աջակցել Սեւան ստարտափ սամիթին, քանի որ այստեղ ձեւավորում են ապագայի ՓՄՁ-ները»: 

Այս տարվա Սեւան ստարտափ սամիթը բանախոսներ ունի Ռուսաստանից, Հնդկաստանից եւ Ֆրանսիայից: Առաջիկա 6 օրերի ընթացքում երիտասարդ սկսնակների համար դասախոսություններ են կարդալու բիզնես եւ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ