News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ ամերիկացի օրենսդիրները, որոնք քննում են իր շրջապատի եւ Ռուսաստանի միջեւ իբր եղած «կապերը», կարող են իր 11-ամյա որդուն՝ Բերոնին, ստիպել այս գործով ցուցմունք տալ: Այս մասին ԱՄՆ նախագահը երեքշաբթի գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Կոնգրես կանչելու դեպքում, հեգնում է Թրամփը, աշակերտ Բերոնը կդառնար իր փեսա Ջարեդ Քուշներից հետո ընտանիքի երկրորդ անդամը, ով ցուցմունք է տվել. Քուշները երկուշաբթի ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի փակ լսումներում:

«Ջարեդ Քուշները երեկ հրաշալի ապացուցեց, որ նա ռուսների հետ դավադրության մեջ չի մտել,- գրել է Թրամփը: - Սա վհուկների որս է: Հերթում հաջորդը 11 տարեկան Բերոն Թրամփն է»:

Սենատի կոմիտեի առջեւ իր ցուցմունքում ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները երկուշաբթի հերքել է Ռուսաստանի հետ «դավադրությանը» մասնակցությունը: Նա հստակեցրել է, որ իսկապես հանդիպել է ՌԴ մի քանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «Վնեշէկոնոմբանկի» ղեկավար Սերգեյ Գորկովի հետ: Սակայն Քուշները հայտարարել է, որ ինքը ռուսական միջոցների հույս է ունեցել մասնավոր հատվածում իր գործունեության ֆինանսավորման համար:

Երեք ամուսնություններից նախագահ Դոնալդ Թրամփը 5 երեխա ունի. 3 որդի՝ 39-ամյա Դոնալդ կրտսերը, 33-ամյա Էրիկը եւ 11-ամյա Բերոնը, ինչպես նաեւ 2 դուստր՝ 35-ամյա Իվանկան (ամուսնացած է Ջարեդ Քուշների հետ) եւ 23-ամյա Թիֆանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ