News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների:

Ողջունելով երիտասարդներին, Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաեւ ներկայացրել է Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարեւորագույն ձեռքբերումները։

Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ո´չ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլեւ ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին:

Տպել
Ամենաշատ