News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա  «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։

Համագործակցության շրջանակում ֆորումն այցելել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ մրցույթների եւ վարպետության դասերի, ինչպես նաեւ շփվել է համաժողովի մասնակիցների հետ։

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների եւ ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ եւ մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաեւ Beeline-ի աշխատակիցները։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովը թույլ է տալիս հայկական ստարտափներին անմիջական մթնոլորտում փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաեւ CampFire Pitch-երի ընթացքում շփվել հնարավոր ներդրողների հետ։

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ եւ տեսնել այսքան հայկական ստարտափների ներկայացուցիչների մեկ վայրում։ Վստահ եմ, որ մեկ շաբաթյա շփումը, մրցույթների ու վարպետության դասերի մասնակցությունը նրանց կօգնի նոր գիտելիքներ ձեռք բերել ու գործընկերներ գտնել։ Beeline-ը՝ հավատարիմ լինելով իր առաքելությանը, պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափների կայացմանը եւ ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ դա կարող է շատերի կյանքը փոխել դեպի լավը», - իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Beeline-ը միացավ սամմիթին։ Դա միայն խոսում է այն մասին, որ ընկերությունը ցանկություն ունի աջակցել հայկական ստարտափների զարգացմանը։ Պարոն Պյատախինի այցը կարեւոր է սամմիթի մասնակիցների համար, քանի որ ոչ ֆորմալ շփումը նպաստում է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը», - նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ Beeline-ը հանդես է գալիս որպես «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից եւ ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ