News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների ներքին կանոնակարգի նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը յուրահատուկ բողոքի ակցիա է իրականացրել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ CHP–ի պատգամավոր Օզգյուր Օզելը խիստ քննադատության է ենթարկել պատգամավորների խոսքի ազատությանն ուղղված ներքին կանոնակարգի նախագիծը քննարկման դնելը։ Նա ի նշան բողոքի մոտեցել է եւ սեւ կտոր է փռել ամբիոնի վրա։ Սրանով պատգամավորը ցանկացել է ցույց տալ խոսքի ազատության մահը Թուրքիայում։

Նշենք, որ ներքին կանոնակարգում արված փոփոխություններով   թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթներ են նախատեսվում։ Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել եւ զրկել աշխատավարձի 2/3-ից: Այս համատեքստում «ցեղասպանություն» եւ «Քուրդիստան» բառերը կարող են պատժի պատճառ դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ