Ինդոնեզիայում արագընթաց նավակի շրջվելու հետեւանքով զոհվել է 7 մարդ, եւս 12-ը անհետ կորած է համարվում, հայտնում է AP-ը։
Նրա խոսքով, արագընթաց նավակը, որը Բուլունգան օկրուգի Տանջունգսելոր քաղաք էր ուղեւորվում, շրջվել ու ջրի տակ է անցել Տարական քաղաքից մեկ կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է ՍԻնհուան։
Անհետ կորածների որոնումները շարունակվում են՝ որոնողական փրկարարական ծառայության, ՌԾՈՒ եւ ջրային ոստիկանության ուժերի մասնակցությամբ։