News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին եւ 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ ռազմաուսումնական հաստատությունների եւ մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, ուր կանցկացնեն սպայական ծառայության առաջիկա տարիները: Նրանցից շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր:

Կարճատեւ արձակուրդից հետո նորընծա սպաները կմեկնեն զինվորական ծառայության՝ համալրելու զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Տպել
Ամենաշատ