News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, այսօր՝ հուլիսի 25-ին, շնորհվել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի: Այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»:

«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Դա վկայությունն է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների եղբայրության` հիմնված միեւնույն քրիստոնեական արժեքների վրա», - նշեց ակադեմիայի նախագահը` Նորին Սրբությանը փոխանցելով ակադեմիայի պարգեւը:

Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգեւի համար` Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց պատվիրակության անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հոգեւոր-մարդասիրական արժեքների տարածմանը: Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց նաեւ ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լույս ընծայած աշխատություններին` ընդգծելով նման հրատարակությունների կարեւորությունը նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանին եւ ակադեմիայի անդամներին Աստծո առաջնորդությունը իրենց բարի եւ օգտաշատ նախաձեռնություններում եւ արգասավոր գործունեություն:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ