News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված Սանահին վանքի տարածքում վերջերս տեղի ունեցած ապօրինի հուղարկավորության եւ գերեզմանաշինության հետ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ 2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ): 

Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին հողակտորներով:  Վանքի հարակից ողջ գերեզմանոցը ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում եւ այն իբրեւ պահպանման գոտի, հանդիսանում է հուշարձանների վարչության եւ կամ համայնքային սեփականություն: 

Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային եւ ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի եւ ապա թաղապետերի թույլտվությամբ եւ հուշարձանների վարչության անտարբերության պատճառով կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:  

Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել եւ մարզպետների միջոցով արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ իրականացնել: Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել եւ տեր կանգնել այդ տարածքներին:

Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք եւ սակայն  կրկին դատապարտում ենք կատարվածը եւ տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ ակնկալում դատախազության եւ քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությանը,  պատկան կառույցներին` հետեւողական լինել պատմական վայրերի եւ հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների անձեռնմխելիության ապահովման հարցում:

Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգեւոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին եւ հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է եւ հովվի անտեղյակության արդյունք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր էին քանդվել եւ դրանց տեղում նոր թաղում էր կազմակերպվել:

Մշակույթի նախարարությունից հայտնել էին, որ տապանաքարը քանդվել է առանց ՀՀ մշակույթի հետ համաձայնեցման եւ թույլտվության: Նախարարությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին` հասկանալու՝ ինչպես է հնարավոր վերականգնել հասցված վնասը:

Նշենք, որ Լոռու մարզում գտնվող Սանահինի միջնադարյան վանական համալիրը  հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը` 966 թ.-ին։ 2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ