News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորաձեւ հագուստի ու պայուսակների Michael Kors Holdings արտադրողը ձեռք է բերել բրիտանական էլիտար Jimmy Choo կոշիկի ապրանքանիշը։ Գործարքի արժեքը գնահատվում է 1․1 մլրդ դոլար, հայտնում է BBC-ն։

Jimmy Choo հայտնել է գնորդ որոնելու մասին այս տարվա ապրիլին։ Վերջին տարիներին ընկերության վաճառքի ցուցանիշները նվազել են։

Ըստ գործարքի պայմանների, բրիտանական ապրանքանիշը կդառնա Michael Kors-ի ստորաբաժանումը։ «Մեզ դուր է գալիս Jimmy Choo-ի դիզայնների գլամուրային ոճը ու այն, թե ինչպես են նրանք թրենդ ստեղծում։ Մենք սպասում ենք, թե երբ է Jimmy Choo-ն միանալու մեր էլիտար խմբին»,- ասել է Michael Kors Holdings-ի հիմնադիր ու սեփականատեր Մայքլ Քորսը։

 Michael Kors-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունների ձուլումը պետք է որ զգալիորեն բարձրացնի Jimmy Choo-ի վաճառքը, նաեւ ընդլայնի ընկերության ապրանքների տեսականին։

Ընկերությունը նաեւ հույս ունի ընդլայնել տղամարդկանց կոշիկների մոդելների քանակը, համաշխարհային՝ առաջին հերթին ասիական շուկաներ ավելի ակտիվ դուրս գալու համար։

Jimmy Choo-ն ամբողջ աշխարհում 150 խանութ ունի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ