ԵՄ պաշտպանյալների ու Թուրքիայի ԱԳ նախարարի բանակցությունները չեն նպաստել Անկարայի ու Բրյուսելի հարաբերություններում լարվածության նվազմանը՝ լրագրողների ու իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ, հայտնում է AP-ը։
Բրյուսելում հանդիպումից հետո ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը լուրջ մտահոգություն է հայտնել ձերբակալությունների կապակցությամբ։ Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտպանել է կառավարության ռեպրեսիաները, որոնք հաջորդել են անցած տարվա պետհեղաշրջման փորձին՝ որպես ահաբեկչության դեմ պայքարի մի մաս։