News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ռոք երաժիշտ Էլիս Քուփերը իր տան խորդանոցում հայտնաբերել է Էնդի Ուորհոլի մոռացված նկարը, որը ավելի քան 40 տարի մնացել էր հյուրախաղերի սարքավորումների կողքին, հայտնում է BBC-ն։

Քուփերը խոստովանել է, որ պարզապես մոռացել էր Ուորհոլի «Փոքրիկ էլեկտրական աթոռ» նկարի մասին, որը նրան դեռ 1970-ականներին էին նվիրել։ «Դա ռոք-ն- ռոլի ժամանակ էր, մեզնից ոչ ոք որեւէ այլ բանի մասին չէր մտածում»,- ասել է Քոիփերի նախկին գործակալ Շեփ Գորդոնը։

Ուորհոլի այդ նկարի եւս մեկ տարբերակ 2014-ին վաճառվել էր Նյու Յորքում Christie's աճուրդում՝ 10․5 մլն դոլարով։ Բրիտանական Guardian թերթը գրում է, որ նկարը եղել է Ուորհոլի «Մահ ու հուսահատություն» շարքի մի մասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ