News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում պարտադիր աուդիտ անցնելու են միայն իրականում գործող ընկերությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։

Ֆիննախի հայեցակարգում գլխավոր շեշտադրումը ոչ թե այն է, թե ում համար է աուդիտը պարտադիր, այլ այն, թե ո՛ր ընկերությունների մասին է հասարակությունն ուզում ու իրավունք ունի ավելի շատ բան իմանալ։

Հիմա պարտադիր աուդիտը նշանակվում է 13 օրենքներով։ Դրանք ընդգրկում են բաց բաժնետիրական միությունները (ԲԲԸ) պետգնումների մասնակիցներին, բանկերը ու այլ ֆինանսական ընկերությունները, խաղատները, բարեգործական հիմնադրամները եւ այլն։ Նման ընկերությունները թվով yնդամենը մոտ 1 180 –ն են։

Նման ընտրության տրամաբանությունը հիմնականում հասկանալի է, հարց է առաջանում միայն ԲԲԸ-երի հետ կապված, հավելեց Անանյանը։ Դրանց շրջանում շատ են գործարանները, որոնք սեփականաշնորհվել են 90-ականներին վաուչերներով ։ Եթե սեփականաշնորհման մասնակիցների թիվը 50-ից ավելին են եղել, ձեռնարկությունը ինքնաբերաբար դարձել է ԲԲԸ։ Նման գործարանների մեծ մասը հիմա կամ առհասարակ չեն գործում, կամ գործում են, բայց նախկին հզորությունների հարյուրերորդական մասով։ Դրանց հաշվետվությունը քչերին է հետաքրքիր, իսկ այն ձեռնարկությունների համար, որոնք առանց այդ էլ հազիվ են շնչում, դա ավելորդ ծախս է։ Դրա համար էլ դրանց որոշել են ազատել աուդիտից։ Առավել եւս որ փաստացի հանրապետությունում 850 ԲԲԸ կա, իսկ աուդիտ անցնում են ընդամենը 22-ը։

Այսպիսով կազմակերպությունների թիվը, որոնք այդ 13 օրենքներով ենթակա են աուդիտի, կկրճատվեն 1180-ից մինչեւ 580։

Մյուս խումբը խոշոր ընկերություններն են։ Դրանց համար պարտադիր աուդիտը ծրագրվում է վերականգնել, բայց ավելի փոքր ծավալով։

Նվազագույն ցուցանիշները երեքն են լինելու՝ շահույթն ու շրջանառությունը՝ ավելի քան 2 մլրդ դրամի չափով, աշխատակիցների թիվը՝ ավելի քան 100։ Եթե ընկերությունը բավարարի այդ 3 ցուցանիշներից գոնե 2-ը, նախորդ 3 տարիներից յուրաքանչյուրի արդյունքներով, ուրեմն այն պետք է աուդիտ անցնի։

Այդ ցուցանիշները ավելի խիստ են, քան մինչեւ 2014-ը գոյություն ունեցողները։ Դրա համար էլ շրջանակն այստեղ կնեղանա մոտ 950-ից մինչեւ 235 ընկերություն։

Կարեւոր պայման է դառնալու նաեւ աուդիտի որակի անկախ ստուգումը։ Դրան հետեւելու է Աուդիտորների ու հաշվապահների պալատը (ներկա համանուն ասոցացիան կվերածվի Պալատի)։ Յուրաքանչյուր 3 տարին մեկ Պալատը պետք է ստուգի իր ընկերությունների աշխատանքի որակը։ «Ընդ որում երբ մենք ստորագրենք հուշագիր պալատի հետ, մենք պետք է պայման դնենք նման ստուգումներին պարտադիր հրավիրել արտաքին մասնագետների»,- նշեց Անանյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ