News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտ 3000 վրացի չի վերադարձել հայրենիք՝ օգտվելով ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմից։ Վրաստանի ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտնել է, որ 2017-ի մարտի 28-ից սկսած ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 55 հազար քաղաքացի, որոնցից 3000-ը երկիր չի վերադարձել օրինական ժամկետների սահմանում։

Խուցիշվիլին նշել է, որ այս փուլում չի կարելի ուղղակիորեն ասել, որ ժամկետի սահմանում չվերադարձած քաղաքացիները խախտել են ԵՄ երկրներում առանց վիզայի ձեւակերպման 90 օր մնալու պայմանը։

Նա համարում է, որ այդ քաղաքացիների մի մասը կարող էր վիզային ռեժիմի ավարտից հետո ԵՄ-ից մեկնել այնպիսի երկրներ, որոնց հետ նույնպես Վրաստանը անվիզա ռեժիմ ունի։ Ընդ որում Խուցիշվիլին նշել է, որ ՆԳՆ-ն նույնականացրել է բոլոր նրանց, ովքեր դեռ չեն վերադարձել հայրենիք՝ անվիզա ռեժիմի գործողության ավարտից հետո։

«Հնարավոր է՝ նրանցից մի քանիսը մեկնել են Ուկրաինա, Բելառուս կամ Թուրքիա։ Չի կարելի միանշանակ ասել, որ նրանք խախտել են անվիզա ռեժիմի պայմանները։ Սակայն մենք այդ մարդկանց ընդգրկելու են պոտենցիալ ռիսկի խմբում ու մշտադիտարկում ենք անցկացնում՝ թե որ տարածաշրջանից են նրանք մեկնել, ովքեր են, ինչ կապեր ունեն, ինչ հետաքրքրություններ եւ այլն»,- ասել է Շալվա Խուցիշվիլին։

Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ից դեռ չվերադարձածների տվյալներում ընգրկված չեն այն քաղաքացիները, ովքեր ցամաքային սահմանից են օգտվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ