News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը հայտնել է, որ Պարսից ծոցում ամերիկյան նավի կողմից սադրանքը ձախողվել է, փոխանցում է PressTV-ն։

«Այս առավոտյան ԱՄՆ ՌԾՈւ-երի նավը Պարսից ծոցում մոտեցել է ԻՀՊԿ-ի նավին, որը հերթապահում էր միջազգային ջրերում ու երկու կրակոց  է արձակել օդ՝ սադրելու ու վախեցնելու նպատակով»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Նշում են, որ ԻՀՊԿ-ի նավն ուշադրություն չի դարձրել այդ «սադրիչ ու ոչ պրոֆեսիոնալ գործողություններին» ու շարունակել է հերթապահությունը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ ՌԾՈՒ-երի նավը նախազգուշական կրակոցներ է արձակել իրանական նավի ուղղությամբ, որը մոտեցել էր ամերիկյան նավին՝ 137 մ հեռավորության վրա ու չէր արձագանքում նախազգուշացւոմներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ