News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը www.TheCaliforniaCourier.com-ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության գործունեությանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

 «Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:

 Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի կազմակերպած տպավորիչ միջոցառումներից Ադրբեջանի հյուպատոսության համար, որը մեծ օգուտ է քաղում այդ գործարքից՝ ամսական վճարելով ընդամենը 9 հազար դոլար ադրբեջանամետ բոլոր աշխատանքների համար, որոնցից գրեթե ոչ մեկը չէր կարող իրականացվել առանց Tool Shed խմբի:

 Ընթերցողների մեծ մասը տեղյակ չէ, որ ամերիկյան օրենքը պահանջում է օտարերկրյա անձանց կողմից վարձվող ամերիկյան լոբբիստական և PR ընկերություններից ոչ միայն գրանցել իրենց հաճախորդներին Արդարադատության նախարարությունում՝ ըստ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, այլ նաև ներկայացնել նրանց օգտին իրականացված միջոցառումների մանրամասն ցանկը:

 Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել Tool Shed խմբի կողմից ի նպաստ Ադրբեջանի հյուպատոսության, ես ստուգեցի Արդարադատության նախարարության կայքը, որտեղ Tool Shed խումբն ըստ ամսաթվերի թվարկել է իրենց ամբողջ գործունեությունը Լոս Անջելեսում գտնվող Արդրբեջանի հյուպատոսության համար:

 Tool Shed խմբի միջոցառումների ցանկը սկսվում է 2009 ապրիլի 1-ից, բայց խորհրդավոր կերպով ավարտվում 2011թ. մարտի 31-ին: Սա, անկասկած, պետք է  որ Արդարադատության նախարարության պահանջների խախտում լինի և անհրաժեշտ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, երկամյա զեկույցը ամբողջական պատկերացում է տալիս նրանց կատարած աշխատանքի մասին, որը ես ամփոփել եմ ստորև, քանի որ այն տասնյակ էջեր է զբաղեցնում:

 1) Համալսարանների ընդգրկում.

Հանդիպումների կազմակերպում գլխավոր հյուպատոս Էլման Աբդուլաևի համար հետևյալ համալսարանական պաշտոնյաների հետ. Ջոլին Քեսթեր, Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Նորթրիջ, Կալիֆորնիա. Նյու Մեքսիկոյի համալսարան. Ջեֆ Քոեն և Ադամ Քլեյթոն, Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC).

Չեփմենի համալսարան, Օրանժ, Կալիֆորնիա. Պեպերդայնի համալսարան, Մալիբու, Կալիֆորնիա. Լարի Գրինֆիլդ, Քլերմոնթի համալսարանի փոխնախագահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Ջեկ Լյուիս, փոխդեկան, USC - ի Մարշալի բիզնես դպրոց, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Գեյլ Լապիդուս, Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա. Դեյվիդ Լանդբերգ, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) նանո համակարգերի ինստիտուտ. Կալիֆորնիայի համալսարան, Իրվայն և Լաս Վեգասի համալսարան, Նևադա. դասախոսություններ գլխավոր հյուպատոսի կողմից UCLA-ում. Սան Ֆրանցիսկոյի համալսարան. Սան Հոզեի համալսարան, Սան Հոզե, Կալիֆորնիա. USC. Սքրիփսի քոլեջ, Քլերմոնտ, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Ֆուլերթոն, Կալիֆորնիա. Արիզոնա նահանգի համալսարան, Ֆենիքս, Արիզոնա. Արիզոնայի համալսարան, Թուսոն, Արիզոնա և Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա. ելույթ է ունեցել USC-ում կրոնական բազմակարծության վերաբերյալ համաժողովում և հեռակապով համաժողով USC-ի հանրային դիվանագիտության կենտրոնի հետ՝ գլխավոր հյուպատոսի դասախոսությունը քննարկելու համար:

2) ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ

Գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետևյալ քաղաքական գործիչների հետ. Դարել Սթեյնբերգ, նախագահ, Կալիֆորնիա նահանգի Սենատ, Սակրամենտո, Կալիֆորնիա. Կարեն Բաս, խոսնակ, Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատ, Սակրամենտո, Կալիֆորնիա. Անետ Փորինի, աշխատակազմի ղեկավար, նահանգային սենատոր Ջո Սիմիտիան, Սակրամենտո, Կալիֆորնիա. Ֆելիպե Ֆուենտես, Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, Սակրամենտո, Կալիֆորնիա. քաղաքապետարանի անդամ Քրիս Քալվերտ, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոն, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. Խոսնակ Բեն Լուժան, Նյու Մեքսիկոյի նահանգի օրենսդիր,  Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. քաղաքապետ Բոբ Ֆոսթեր, Լոնգ Բիչ, Կալիֆորնիա. կոնգրեսական Ադամ Շիֆ, Գլենդել, Կալիֆորնիա. կոնգրեսական Դայանա Ուաթսոն. Օրանժ մարզի շերիֆ Սանդրա Հաթչինս, Սանտա Անա, Կալիֆորնիա. Օրանժ մարզի վերահսկիչների խորհուրդ. Մայք Շնայդեր, նախագահ, Նևադա նահանգի Սենատ, Լաս Վեգաս, Նևադա. քաղաքապետ Օսկար Գուդման, Լաս Վեգաս, Նևադա. խնդրել է կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնին միանալ ադրբեջանական աջակցության խմբին, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սան Հոզեի քաղաքապետ Չակ Ռիդ, Կալիֆորնիա. հանդիպում Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ Ադրբեջանից ուղարկված նվերը հանձնելու համար, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սանտա Ֆեի քաղաքապետ Քոս, Նյու Մեքսիկո. կոնգրեսական Դանա Ռորաբակեր, Հանթինգտոն Բիչ, Կալիֆորնիա և քաղաքային խորհրդի անդամ Յան Փերի, Լոս Անջելոս, Կալիֆորնիա:

 3) Հրեական և իսրայելյան ներկայացուցիչներ.

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետևյալ անձանց հետ. Իսրայելի գլխավոր հյուպատոս Ջեկոբ Դայան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. Ջոն Ֆիշել, Լոս Անջելոսի հրեական ֆեդերացիա. ռաբբի Աբրահամ Կուպեր, Հանդուրժողականության թանգարան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. դասախոսություն Temple Judea-ում, Տարզանա, Կալիֆորնիա. Ամերիկայի հրեական կոմիտե, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա և հանդիպել է ռաբբի Լեյդերի ու պրոֆեսոր Ռեուվեն Ֆայերսթոնի հետ՝ Լոս Անջելոսի Temple Beth Am-ում գյխավոր հյուպատոսի դասախոսության առնչությամբ:

 Կան տասնյակ այլ հանդիպումեր, որ Tool Shed խմբի սեփականատեր Ջեյսոն Կացը կազմակերպել էր Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի համար: Ես պետք է խոստովանեմ, որ Կացը շատ ցածր է վարձատրվել՝ ամսական 9 հազար դոլար չնչին գումարով նման մասշտաբի հասանելիություն ապահովելով Ադրբեջանի համար ԱՄՆ տարբեր նահանգներում, մի բան, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը երբեք ի զորու չէր լինի ինքնուրույն իրագործել:

Ամերիկահայ համայնքը լոբբիստական և PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների և նրանց անդամների ակտիվ աշխատանքով: Այնուամենայնիվ, արհեստավարժ լոբբիստական և PR ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին: Ցավոք, հայերի մեծ մասն ըստ արժանվույն չի գնահատում լոբբիստական և PR ընկերությունների աշխատանքը, հետևաբար, չի հավատում նման արժեքավոր և խիստ անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորմանը... »:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ