News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թանզանիայի Acacia Mining ընկերությունից, որը ոսկու արդյունահանումով է զբաղվում,  իշխանությունները 190 մլրդ դոլարի չափով հարկ են պահանջում մուծել։ Սա վրիպակ չէ,  Թանզանիայի կառավարությունը որոշել է, որ Acacia Mining-ը պետությանը խաբել է 40 մլրդ դոլարով, իսկ մյուս 150 մլրդ դոլարն էլ տուգանքի ու տույժի ձեւով է հավելվել, հայտնում է Meduza-ն։ 190 մլրդ դոլարը ոչ թե պարզապես մեծ, այլ անհավանական մեծ գումար է։

«40 մլրդ դոլարի հաշիվը կրկնակի շատ է, քան աշխարհի հինգ խոշորագույն ոսկի արտադրող ընկերությունների հարկային փոխանցումները՝ 2000–ից առայսօր»,- ասել է վերլուծաբան Խանտեր Խիլկոատը։ Նույնիսկ Թանզանիայի տարեկան ՀՆԱ-ն է մոտ 150 մլրդ դոլար։

Թանզանիայի կառավարության ու ընկերության վեճն արդեն մի քանի ամիս շարունակվում է։ Պաշտոնյաները համարում են, որ ընկերությունը չի հայտարարագրել իր արտահանումը երկու հանքավայրերից , իսկ ընկերությունը հերքում է դա։ Մարտից Թանզանիան արգելել է չմշակված ոսկու ու պղնձի արտահանումը, ինչից Acacia Mining–ը օրական միլիոն դոլար կորուստ է կրում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ