News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


 ObamaCare-ի չեղարկման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն այնքան մեծ ուշադրության չի արժանացել, որքան տարօրինակ ունքերով կինը, որը նրա ելույթի ժամանակ կանգնած էր նրա ետեւում։

Կնոջ արտասովոր ունքերը, որոնք նրա դեմքին կատակերգական արտահայտություն էին հաղորդում՝ հաշվի առնելով Թրամփի ելույթի թեման, դարձել են Twitter օգտատերերի շրջանում ամենաշատ քննարկվող թեման։ Շատերը նշել են, որ կնոջ դեմքի արտահայտությունը կիսում են շատ ամերիկացիներ այն պահից սկսած, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ։

Մամուլին չի հաջողվել պարզել, թե ով է այդ տարօրինակ ունքերով կինը, որը գրավել է ամերիկացիների ուշադրությունը ու մեմ դարձել։ Ի սկզբանե Սպիտակ տան աշխատակազմը հայտնել էր, որ Թրամփը իր ելույթին հրավիրել էր ObamaCare-ի «զոհերին», սակայն ոմանք ենթադրություն են հայտնել,  որ Թրամփի խոսքը այդ կնոջն ավելի շատ է մտահոգել, քան զոհի կարագավիճակը։ Օգտատերերի մի մասն էլ Թրամփին առաջարկել է ObamaCare-ի փոխարեն այդ կնոջ ունքերը փոխել, մյուսները սրամտորեն նկատել են, որ այդ կնոջ ունքերը Օբամայի բարեփոխման զոհն են դարձել, ոմանք էլ կատակել են, որ դա հատուկ շեղող մանեւր է, որպեսզի չլսեն, թե ինչ է խոսում Թրամփը ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ