News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին հուլիսի 25-ին երկկողմ հանդիպումից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրել: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը եւ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։

Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ Մշակույթի, Կրթության եւ Գիտության, Սպորտի եւ Երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ