News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը որոշում  է կայացրել Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի, ընկերությունը թալանելու մեջ մեղադրվողներից Կոնստանտին Կոստանյանի գործը անջատել եւ այն քննել առանձին վարույթում:  Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը, դատակոչված վկաների մեծ քանակությունը (71 վկա), դատարանը գտել է, որ նշված պայմաններում, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու անհրաժեշտությունից, պետք է Կոնստանտին Կոստանյանի մասով գործն անջատել եւ այն քննել առանձին վարույթում, որը նաեւ չի անդրադառնա գործի քննության լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության վրա: 

Ըսը մեղադրանքի «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ  375 հոդվածի 1-մասի եւ 375 հոդվածի 2րդ մասի հատկանշիներով՝ Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը. պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Կոնստանտին Կոստանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Տպել
Ամենաշատ