News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում գրադարան կբացվի՝ հանգստի փոքր կետով, այդ թվում՝ սրճարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Սակայն, նախարարի հավաստիացմամբ, գերակայողը կլինի գիրքը, քանի որ նախատեսվում է, որ գրադարանում կլինի գրքերի շնորհանդեսի դահլիճ, երեխաների ժամանակ անցկացնելու դահլիճ, հիմնականում գրքի վրա կենտրոնացած՝ ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական, ե՛ւ համաշխարհային գրականության: «Գրադարանը կունենա գրախանութ: Գրադարանը նաեւ զվարճանքի գործառույթներ կունենա: Կարծում եմ՝ սա լավ առիթ է, որպեսզի նախկինում եղած ավտոմեքենաների վարձույթի կամ այլ խանութների փոխարեն այսօր նոր գրադարան է հայտնվել՝ նոր ժամանակակից ծառայություններով»,- նշեց Ամիրյանը:

Ի պատասխան մեր հարցին՝ սրճարանի աղմուկի չի՞ խանգարի փորձերին կամ թատերական ներկայացումներին, ինչպես երկար տարիներ տեղի է ունենում Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Օպերա» ակումբի դեպքում, մշակույթի նախարարը նշեց. «Մեր հասարակության մի մասի խնդիրն այն է, որ մենք սրճարան կամ ռեստորան հասկացության տակ ավանդաբար պատկերացնում ենք այն ամենը, ինչ այսօր Հայաստանում կա: Եվ սա պատկերացնում ենք շատ վատ դրսեւորումներով: Մենք խոսում ենք ընդամենը մի քանի սեղանի եւ աթոռի մասին, որտեղ գրադարանի կամ գրախանութի հաճախորդը կարող է նստել, մեկ գավաթ սառը կամ տաք թեյ խմել եւ ծանոթանալ գրքի բովանդակությանը: Ես ուրախ եմ, որ մեր իրականության մեջ արդեն նման գրախանութներ կան: Սա ընդունված է ամբողջ աշխարհում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ