News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ եւ ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին և ցուցադրություններին:

Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ