News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում չորեքշաբթի գիշերը մոտ 10 հազար մարդու են տարհանել նոր բնական հրդեհի հետեւանքով, որի մակերեսը հասել է 400 հեկտարի, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Հրշեջ ծառայության աշխատակիցների տեղեկություններով՝ կեսգիշերին մոտ հրդեհը սկսել է տարածվել Վար դեպարտամենտի Լոնդ լե Մոր եւ Կապ Բենատ բնակավայրերի մերձակայքում:

«Կրակի տարածման պատճառով իրականացվել է առնվազն 10 հազար մարդու տարհանում: Սա բնակելի գոտի է, որի բնակչության թիվը ամռանը 2 կամ 3 անգամ ավելանում է»,- հայտարարել են հրշեջները:

Ֆրանսիայի հարավում բնական հրդեհները շարունակում են ծավալվել, դրանց ընդհանուր մակերեսն անցնում է 3 հազար հեկտարից: Ֆրանսիան Եվրամիությանն է դիմել բնական հրդեհների դեմ պայքարելու համար լրացուցիչ օանավոր տրամադրելու խնդրանքով: Ներկայումս կրակի մարմանը մասնակցում է 19 հատուկ օդանավ եւ հրշեջ ծառայության 2 հազարից ավելի աշխատակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ