Երեւանում, հուլիսի 25-ին, ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, 42-ամյա Արմեն Խ.-ն իր վարած, «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հհետեւանքով վարորդ Արմեն Խ.-ին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետեւ տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել եւ վերադարձել դեպքի վայր:
Աղբյուրի տեղեկություններով վարորդն անցել է սթափության վիճակի զննություն եւ պարզվել է որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: